Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը․
«Այն, ինչ դուք դիտարկում եք ի դեմս Եկամուտների Համընդհանուր Հայատարարգրում կոչվող երևույթի ունի ենթատեքստեր և շերտեր, որը այս իշխանությունը փորձում է կրկին պոպուլուզմի և շեղման գործիքակազմով կոծկել:
Բոլորդ էլ բանկերում վարկ վերցնելուց առնչվել եք այն պայմանների հետ, որոնցով բանկը փորձում է իրեն ապահովագրել տրվող վարկի սպասարկման և մարման երաշխիքներով ՝ սկսած գրավից, եկամուտները հաստատող փաստաթղթերից, վերջացրած երկրորդ անձի երաշխավորությամբ:
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջին հատել է 12 մլրդ 560 մլն դոլարի շեմը: Բնականաբար այդ չափի պետական պարտքի գերակշիռ մասը արտաքին պարտքն է, որը տրվել է սպասարկման և վերադարձի երաշխիքների որոշակի փաթեթներով: Այսինքն փողը վերցնելուց, վերցնողը ստանձնել է նաև պարտավորություններ, որոնք կերաշխավորեն դրանց սպասարկումն ու վերադարձը:
2025-ը վարկային մարումների առաջին խոշորագույն էտապն է, ինչը ենթադրում է ծանրաբեռնվածություն տնտեսության և պետական բյուջեի համար: Էդպիսիք են լինելու նաև 2027 և 2029 թվականները: Ամեն բան դիտարկեք հենց այս կոնտեքստում: Լինի հարկերի բարձրացում, ռեֆորմ, հայտարարագրում:
«30 տարի բան չեն արել, մենք եկել անում ենք» թեզը այնքան է օգտագործվել , որ գնալով մաշվում է: Հիմա եկել է «օգնեք, որ չարածը անենք և զգացեք ձեզ ձեր պետության պատասխանատուն» թեզի օգտագործման ժամանակը: Երեկ կառավարության ղեկավարի ԱԺ ամբիոնից հնչող գերէմոցիոնալ և դրամատիկ զեղումների հիմնական նշանակետը ՀՀ քաղաքացու վրա դրվող ծանրաբեռնվածությունների իրական պատճառի կոծկումն էր: Որևէ բառ և տառ չէր ասվում իրենց կառավարման էֆեկտիվության, ռեֆորմի իրատեսության և վերցրած պարտքերի օպտիմալ, հասցեական և արդյունավետ օգտագործման մասին: Այդ դիսկուրսը ստվերելու համար դրամատիկ զեղումներն ու էքսպրեսիան լավ օգնական էին:
Աշխարհի ոչ մի երկրի նախագահ, վարչապետ երբևէ չի ֆայմել կամ ավելի ճիշտ այնքան քաղաքական բարոյականություն ու զգուշություն է ունեցել, որ որևէ ոլորտի ռեֆորմի կամ ծառայության թանկացման մերժումը հասարակության կողմից չկապի անմիջականորեն այդ պետության քաղաքացիների հայրենասիրության ցածր մակարդակի շեշտման, այդ պետությունը որպես սեփականը չընդունելու հետ:
Ավելին, նրանք չեն ֆայմել այդ ռեֆորմների ու թանկացումների չհիմնավորվածությունն ու թափթփվածությունը և հանրությունից դրանցում առկա խորը թերությունները կոծկելու համար անցնել այնպիսի պոպուլիստական քարոզի, որի լեյտմոտիվը սեփական երկրի քաղաքացիների մենթալ ցածր մակարդակի, ցածր գիտակցության ու կենցաղավարության և իբր պետությունը սեփականը չընկալելու ցուցադրումն ու հիմնավորումն է:
Էդպիսի բան որևէ նախագահ կամ պաշտոնյա չի արել ու չի անի, քանի որ գիտի, որ հաջորդ ընտրություններում իրեն էշի տեղ դնող, իր գրպանին վնաս հասցնող, իրեն պակաս հայրենասիրության մեջ մեղադրող , իրեն ցածր մենթալիտետ ու քաղաքակրթություն ունենալու մեջ մեղադրող դեմագոգ նախագահի կամ վարչապետի թեկնածուին կուղարկեն քաղաքական աղբարկղը:
P.S. Կրկին, եկել է քաղաքացու վրա վերցրած պարտքերի և ստանձնած պարտավորություների հաշիվը փակելու ժամանակը: Պարտք վերցնելը ՔՊ-ից, այն փակելը՝ հպարտ քաղաքացուց»:
0Comments