Դատարանը Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելն անօրինական է համարել․ փաստաբան

Մանրամասներ
վրաերթ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝

այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»։