Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Սիրիայում «ցանկացած սցենարի»

Մանրամասներ
Իրան Սիրիա Իրաք

Իսրայելն ուշադիր հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում՝ մեկնաբանելով երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ուրբաթ օրը քննարկում է անցկացրել ահաբեկչական հարձակման առիթով, ասել է պաշտոնյան։ Նա հավելել է, որ այս թեմայով ևս մեկ հանդիպում կարող է տեղի ունենալ այս շաբաթ։

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն, Սիրիայի իշխանություններին ռազմականորեն աջակցող Ռուսաստանի հետ վերջին զրույցներում Իսրայելը «պարզ հասկացրել է, որ նրանց շահերից է բխում Սիրիայի տարածքով դեպի Լիբանան զենքի տեղափոխումը դադարեցնելը, քանի որ եթե դա տեղի ունենա, մենք կշարունակենք գրոհել Ասադի ռեժիմի թիրախները սահմանին և դրանից ներս»:

Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել նախքան հարձակման սկիզբը՝  նախորդ շաբաթ:

«Մենք նրանց ասացինք, որ եթե (զենքի մատակարարումը) շարունակվի, - ասել է պաշտոնյան,- մենք ավելի ինտենսիվ կհարձակվենք Ասադի թիրախների վրա, և նրանք պետք է դա հաշվի առնեն, որպեսզի Ասադի ռեժիմը գոյատևի», - ավելացրել է նա: