Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունները ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի եւ Իլոն Մասկի հանդիպման մասին Նյու Յորքում, տեղեկացրել է Mehr-ը։
Ինչպես նշել է իրանական լրատվամիջոցը, Բաղաին զարմանք է հայտնել ամերիկյան լրատվամիջոցներում ենթադրյալ հանդիպման մասին տեղեկության լայն տարածման առիթով։
Ավելի վաղ The New York Times ամերիկյան թերթը, հղում կատարելով աղբյուրներին, նշել էր, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը եւ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննարկել են լարվածության նվազեցման միջոցները Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերություններում։
0Comments