«Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց». Ալեքսանդր Կոչուբաև

Մանրամասներ
Վահագն Վերմիշյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:

«Պատճառն ուժերի անհավասար լինելն էր` 5-ն` ընդդեմ 1-ի: Գործով մեղադրանքի կողմում գտնվում էին 2 դատախազ (Ծովակ Մնացականյան,Դավիթ Աղաջանյան) և 3 դատավոր (Կարեն Ամիրյան, Արմեն Հովհաննիսյան, Մեսրոպ Մակյան):

Մնացած բոլոր պարզաբանումները մենք կտանք վերջին երեքի կողմից «որոշում» անվանումը կրող A4 ֆորմատի թղթերը ստանալուց հետո»,- գրում է փաստաբանը: