Հայաստանում ևս հաղթելու են ազգային արժեքները, և ազգային դիմադրողականությունը, վերականգնվելու է. Դանիելյան

Մանրամասներ
կոլաժ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կրում են աշխարհաքաղաքական բնույթ, և անկախ հետագա զարգացումներից, պետք է ֆիքսել մի կարևոր փաստ։

ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Պահպանողականությունը հաղթեց այլասերվածությանը,

խաղաղությունը հաղթեց պատերազմին,

ընտանիքի և ազգային արժեքների քարոզը հաղթեց ԼԳԲՏ քարոզին։

Հայաստանում ևս հաղթելու է վերոնշյալը, Հայաստանում ևս հնարավոր է փոխել այս կործանիչ ընթացքը։ Հայաստանում ևս հաղթելու են ազգային արժեքները, և ազգային դիմադրողականությունը, վերականգնվելու է»։

Հենրիխ Դանիելյան