Խարկովի շրջանում ծավալվող կատաստրոֆիկ ռազգռոմի ֆոնին շատանում են զուգահեռները 44օրյա պատերազմի մեր պատրությունների հետ ու ինչ-որ տեղ նույնիսկ հավասարության նշան է դրվում։
Պարտությունները նման են իրենց արդյունքներով, բայց եկեք թացը չորի հետ չխառնենք։ Մանավանդ հիշելով էն գոռոզ մեծամտությունը, որը հորդում էր ռուսական մեդիա դաշտից՝ տարբեր վայ-փորձագետների ու գործիչների շուրթերից, հարկ եմ համարում նշել, որ ռսների համեմատ հայերը 10 անգամ ավելին են արել՝ մեր մասշտաբներն ու ռեսուրսների սղությունը հաշվի առնելով։
Հարավում մեր կոլլապսը տեղի էր ունենում հակառակորդի օդային ու կրակային գերակայության ֆոնին։ Կորսված տեխնիկայի մեծ մասը ոչնչացվել էր ԱԹՍ-ների միջոցով, մնացած մասի մեծ մասը ոչնչացվել էր ԱԹՍ-ների կողմից արդյունավետ տվյալներով աշխատող հրետանու միջոցով։ Խարկովում օդային գերակայությունն էլ է ռուսների ձեռքը, հրետանայինն էլ, բայց փախնում են, փախնում են հիմնականում ցամաքային միջոցներով գործող ուկրաինական բանակից ու ի տարբերություն մեզ՝ տիրի միշեն չեն, ի տարբերություն մեզ՝ մի քանի օր էլ չձգեցին, ի տարբերություն մեզ՝ առավելապես «պրոֆեսիոնալ» բանակն է այնտեղ։
Ու մի՛ մտածեք, թե չափազանցացնում եմ, երբ ասում եմ, որ մենք 10 անգամ ավելին ենք արել։ Ամեն անգամ, երբ էդ գոռոզ ու քամահրական տոնով փորձեն կրկնել էն անասուն հարցը, թե բա խի հայերը չկռվեցին իրենց հողի համար, պետք ա աչքները կոխել զուտ մի փաստ. 3 միլիոնանոց Հայաստանը ավելի շատ կամավոր ուներ, քանի 150 միլիոնանոց ՌԴ-ն, որին պետք է գումարել նաև մի քանի միլիոնանոց ԼԴՆՌը։
Հերիք ա մեր հաշվին ու մեզ անարդարացիորեն նսեմացնելով ինքնահաստատվեն։
Կոնստանտին Տեր-Նակալյան
0Comments