Հիմա ամեն ինչ Արցախցու ձեռքում է, իսկ մենք պետք է պատրաստ լինենք

Մանրամասներ
ա

Արցախը եղել, մնում է և լինելու է հայկակակն, քանի դեռ այնտեղ ապրում են հայեր: Ոչ ոք և ոչ մի ստորագրություն չի կարող Արցախը դարձնել ադրբեջանական, քանի դեռ դա չի ցանկանում արցախցին:

Ես հավատում եմ արցախցու կամքին, ազատատենչ ոգուն և հավաքական գիտակցությանը. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ամրագրված է միջազգային իրավունքով,իսկ փաստացի երաշխավորվում է այդ ժողովրդի ազատ ու անվտանգ ապրելու համար պայքարով:

Հայաստանի կողմից ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, ինչը փաստացի բացառում է երկու պետությունների միջև տարածքային վեճը, ոչ միայն չի դադարեցնում Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ նոր հնարավորություն է բացում ինքնորշման իրավունքի գործնական իրացման համար:

Արցախի հարցը կարգավորված չէ և հիմա ամեն ինչ Արցախցու ձեռքում է, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել Արցախի անվտանգությունը:

Արթուր Ղազինյան