ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուշագրեր է կնքել ամերիկյան «Նեթֆլիքս» ընկերության հետ՝ Հայաստանում մի քանի սերիալ նկարահանելու նպատակով։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կինոարդյունաբերությունը արագ զարգացող ճյուղ է, և այդ իմաստով արդեն ունենք կնքված հուշագրեր «Նեթֆլիքս»-ի հետ։ Նրանց կողմից այստեղ մի քանի սերիալ նկարելու և տարբեր նման նախագծեր կան, որոնք ներդրումների մասնակի վերադարձի պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- ասաց Անդրեասյանը։
0Comments