Չեռնիգովի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտնել է, որ Չերնիգովի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով տուժածներ և վիրավորներ կան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ քաղաքում պայթյուն է լսվել, որից հետո ծխի սյուն է բարձրացել։
Չեռնիգովի քաղաքապետ Ալեքսանդր Լոմակոն հայտնել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտ և հաստատել է տուժածների մասին տեղեկությունը։
0Comments