«Մենք հասել ենք այն վիճակին, որ անգամ կարիքը կա սեփական երկրի գոյության փաստաթուղթը՝ Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը պաշտպանել»,- ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
«Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը՝ նրա սահմանադրական կարգով, Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, գոյության իրավունքով։
Այսօր ՀՀ-ն ունի պաշտպանվելու կարիք սեփական իշխանությունից, նաև հանուն խաղաղության՝ արժանապատիվ, կայուն, երկարաժամկետ խաղաղության»,-ասաց Բեքարյանը՝ անդրադառնալով նաև Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության հետևանքներին։
Ելույթի մանրամսաները տեսանյութում
0Comments