Factor.am-ը գրում է
Ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանը։
Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատում են Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի մեր աղբյուրները։ Factor.am-ը տեղեկացավ, որ Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։
Ներկա և նախկին փոխքաղաքապետերը ձերբակալվել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի գործով։
0Comments