Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» մակարդակի. Ինչպե՞ս պաշտպանվել

Մանրամասներ
մագնիսական

Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» G4 մակարդակի ընդ որում առանց ընդհատումների արդեն շուրջ 17 ժամ։

Այս պահին G5-ի մակարդակի փոթորիկի նշաններ չկան (նոր պլազմահի ժամանումը դեռ չի նկատվել), բայց ֆոնային ակտիվությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և դեռ կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ:

Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:

Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա:

Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:

Ինչպե՞ս պաշտպանվել:

Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։

Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն