Նեթանյահու․ Կարևոր է, որ Իրանին հենց հարվածի փաստը լինի, թեկուզ մակերեսային, որը պետք է խիստ ուռճացվի ԶԼՄ-ներում․ Արտահոսք Իսրայելի ՊՆ նիստից

Մանրամասներ
իսրայել

«Պետք է մակերեսային հարված հասցնենք Իրանին և ուռճացնենք այն լրատվամիջոցներով»,- ասում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ  Իսրայելի պաշտպանութեան նախարարութեան նիստի արտահոսած ձայնագրության, որը հայտնվել իրանական կողմի մոտ, և արդեն ակտիվ շրջանառվում է իրանական տելեգրամ ալիքներում։

Ձայնագրությունում Բենիամին Նեթանյահուն ասում է. «Իրանի հարձակումները ոչնչացրել են մեր վստահությունն ու զսպվածությունը։ Մենք ստիպված ենք արձագանքել Իրանի գործողություններին։ Եթե ​​մենք չկարողանանք պատասխանել Իրանին, Իսրայելի ներսում վախը կմեծանա, ինչը վտանգավոր է։ Մենք չենք ցանկանում, որ իրավիճակը Իսրայելի ներսում վատթարանա։

Իրանին պատասխանելիս պետք է դիտարկել երկու ասպեկտ. Նախ՝ պատասխան հարվածը պետք է մակերեսային լինի՝ Իրանին կրկին հարվածներ թույլ չտալու համար։ Կարևոր է, որ հենց հարվածի փաստը լինի, թեկուզ մակերեսային։ Երկրորդ՝ այդ հարվածը պետք է խիստ ուռճացվի լրատվամիջոցներում, որպեսզի հասնենք մեդիա էֆեկտի։

Գլխավորը լրատվամիջոցների հետ աշխատելն է։ Նախքան Իրանի դեմ մեր գործողությունը սկսելը, մենք պետք է Իրանում վախի մթնոլորտ ստեղծենք, ինչպես Իրանը արեց մեր դեպքում, երբ մեր խանութները դատարկ էին, և մարդիկ սկսեցին անհանգստանալ ապագայի համար: Այս վախը պետք է տիրի Իրանին».