ԿԱՐԵՎՈՐ․ Առաջիկա ժամերին և օրերին մեր երկիրը կրիտիկական պահեր է ապրելու․ Իրանի ԻՀՊԿ-ն կոչով դիմել է իրանցիներին

Մանրամասներ
իրան

Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը կոչով դիմել է իրանցիներին․

Սիրելի հայրենակիցներ

Առաջիկա ժամերին և օրերին մեր երկիրը կրիտիկական պահեր է ապրելու։

Խնդրում ենք զերծ մնալ փողոցներում և հանրապետության ողջ տարածքում ռազմական տեխնիկան լուսանկարելուց և նկարահանելուց։

Բացի այդ, կասկածելի որևէ բան նկատելու դեպքում 114 համարի շտաբը և Տեղեկատվության նախարարությունը 113 համարով պատրաստ են ընդունելու ձեր հաղորդագրությունները։

Ավելի վաղ գրել էինք, որ Լրատվամիջոցների հաղորդագրությունները վկայում են այսօր Իսրայելի՝ Իրանին հնարավոր պատասխանի մասին: Միաժամանակ փակվել են Լիբանանի և Իրանի օդանավակայանները։