Ադրբեջանի ԶՈՒ-ն ԱԹՍ-ների ներգրավմամբ, զրահատեխնիկայի, հրետանու և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում

Մանրամասներ
Թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈՒ-ն ակտիվ զորավարժություններ է անցկացնում հատուկ նշանակության ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու և ԱԹՍ-ների ներգրավմամբ, հաղորդում են ադրբեջնական ԶԼՄ-ները։ 

Հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ․

«ԱԹՍ-ների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները»,- նշվում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։