Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքսարայ պալատում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, թուրք պաշտոնակցի պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենան երկկողմ բանակցություններ Իրանի և Թուրքիայի նախագահների միջև։
Բացի այդ, ակնկալվում է, որ երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։
0Comments