Իսրայելի պաշտպանության բանակի ևս զինծառայող է զոհվել Լիբանանի հետ սահմանին մարտերի ժամանակ, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մահացածը ՊԲ 5515-րդ շարժական ստորաբաժանման զինծառայող, 25-ամյա սերժանտ Էթայ Ազուլայն է։ Նրա մահվան հանգամանքները չեն հաղորդվում։ Եվս երկու զինվոր ծանր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, անցյալ շաբաթ Իսրայելն առաջին խոշոր կորուստներն է կրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ցամաքային գործողության ժամանակ, որն իսրայելական զինվորականներն իրականացնում են հոկտեմբերի 1-ից։ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ ինը զինվոր է զոհվել Լիբանանի հարավում մարտերի ժամանակ: Լիբանանյան բանակը նույնպես հայտնել է զոհերի մասին:
Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի
Մանրամասներ
![Իսրայել](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-10/%D4%BC%D5%AB%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D4%BB%D5%BD%D6%80%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%AB%20%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%20%D5%A6%D5%B8%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A9%D5%AB%D5%BE%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%20%D5%A7%2010-%D5%AB.jpg?itok=AFlfe6_8)
0Comments