Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի նախագահի հետ

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Հոկտեմբերի 11-ին նախագահը աշխատանքային այցով կմեկնի Աշգաբադ»,- ասել է Ուշակովը։

«Բացառված չէ, որ մեր նախագահը երկկողմանի շփումներ կունենա, մեկի շուրջ մենք արդեն պայմանավորվել ենք, դա հանդիպումն է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ: Կքննարկվեն թե՛ երկկողմանի հարցերը, թե Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակը»,- ​​հավելել է Ուշակովը։