Իրանը նախատեսում է «Դիմադրության պայմանագիր» կնքել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ

Մանրամասներ
իրան հրթիռ

Իրանը համաձայնագիր է մշակում, որը կարող է կնքվել մերձավորարևելյան մի շարք երկրների հետ՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաձայնագիրը կկոչվի «Դիմադրության պայմանագիր». ոչ միայն պետությունները, այլեւ «ազատագրական շարժումները» կարող են դառնալ դրա մասնակիցները։ Այն ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական օգնություն:

Գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար նախատեսվում է ստեղծել օպերատիվ շտաբ։ Առաջարկվում է պարտականությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերապահել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։