Մոսկվա այցի նպատակը ՌԴ նախագահի ծնունդն է, բայց կենացներ չեն հնչելու, պետք է հստակեցնեն՝ ՀՀ-ն ինչ վեկտոր է ունենալու, ընդունո՞ւմ է ՌԴ-ի միջնորդությունը, Եվրադիտորդները մնո՞ւմ են ՀՀ-ում, թե՝ ոչ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«ՀՀ-ն ամբողջովին անցել է Արևմուտքի վերահսկողության ներքո․ արտաքին հետախուզության ծառայությունը, պարեկային ծառայությունը, ՊՆ-ում ԱՄՆ խորհրդատու նշանակելը խոսում են այդ մասին։ Այդ ամենը Իրանին ու ՌԴ-ին դուր չի գալիս»,- ընդգծեց Բադալյանը։
Խոսելով պատերազմի վտանգի մասին՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ «Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Իրանի նախազգուշացումները, այլապես՝ կգրավեր Սյունիքն ու Վայոց ձորը, քանի Իրանն իր խոսքի տերն է՝ պատերազմ չի լինի։»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments