ՀՐԱՏԱՊ․ Իրավիճակը սրվում է․ Իրանն Իսրայելի վրա լայնածավալ հրթիռային հարձակում կիրականացնի․ Նեթանյահուն փորձում է կապվել Պուտինի հետ

Մանրամասներ
իրան իսրայել լիբանան

ԱՄՆ-ն մեզ զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում է հրթիռներ արձակել. Այս մասին հրատապ հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելական «Եդիոտ Ահրոնոտը» հայտնում է, որ Նեթանյահուն փորձում է հեռախոսով կապ հաստատել Պուտինի հետ։

NYT-ի (Նյույորք Թայմս) փոխանցմամբ՝ իրանական հարձակման առաջնային թիրախները Իսրայելի օդային ուժերի երեք ռազմաբազաներն ու Թել Ավիվից հյուսիս գտնվող հետախուզական բազան է:

BBC գործակալությունը նույնպես հայտնում է, որ Իրանը ծրագրում է լայնածավալ հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի վրա։

CNN-ը գրում է, որ ԱՄՆ-ի հետախուզությունը հայտնում է, որ Իրանը պատրաստվում է շուտով հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա, իսկ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կարգադրել է իր աշխատակիցներին վերադառնալ տուն և պատրաստվել ապաստարաններ մտնել։

1

Այս ֆոնին նավթի գները կտրուկ աճում են՝ Brent-ի գինը գրեթե հասել է 74 դոլարի (օրվա ընթացքում գինը իջել է 70 դոլարից):