Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Նրան տեղեկացրել եմ խաղաղ բնակչության ուղղությամբ նոր հարվածների մասին։ Քննարկվել է կանաչ միջանցքների բացման հրատապ անհրաժեշտությունը»,-գրել է Զելենսկին։
Նա նաև տեղեկացրել է, որ Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության, ինչպես նաև ցանքի համար վառելիք տրամադրելու պատրաստակամության համար։
0Comments