Արտասահմանյան բանկերում սառեցված միջոցներից Իրանին կփոխանցվի 7 միլիարդ դոլար

Մանրամասներ
ա

Թեհրանը պայմանավորվել է, որ Վաշինգտոնի հարցումով արտասահմանյան բանկերում սառեցված իր միջոցներից 7 միլիարդ դոլար կազատվի, հայտնում է IRNA գործակալությունը։

Միջոցները կարող են իրանական հաշիվներին փոխանցվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Այդուհանդերձ, չի նշվում, թե խոսքը որ երկրների մասին է։