«Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել կալանավորված անձ։ Այս մասին հայտնում է 168.am-ը։
Կայքի տվյալներով`փախուստի դիմած անձը քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն» է`Հունան Կիրակոսյանը։
Վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել նշված կենտրոնում և փախուստի է դիմել դուրս գրվելիս:
Թե որ քրեակատարողական հիմնարկում էր կալանավորված քրեական հեղինակությունը և ինչպես է փախել բժշկական կենտրոնից, դեռ հայտնի չէ։
0Comments