Երեւանում ընթանում է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։
Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Այնուհետեւ տեղի կունենա Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմերով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։
Նիստին մասնակցելու համար Երեւան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նախօրեին Երեւանում տեղի են ունեցել նիստեր պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի մասնակիցները քննարկել են ենթակառուցվածքի եւ գյուղատնտեսության լոգիստիկայի վերաբերյալ հարցեր, իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հեռանկարները եւ առավելությունները։
0Comments