«Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել Բեյրութում իսրայելական ավիահարվածի վայրից

Մանրամասներ
հասան նասրալլահ հըզբոլլահ

Լիբանանյան «Հեզբոլլահի» սպանված առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական օդային հարձակման վայրից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժշկական և անվտանգության աղբյուրներին։

Նրանք լրատվական գործակալությանը հայտնել են, որ Նասրալլայի մարմնի վրա «անմիջական» վերքեր չկան, և մահվան պատճառն, ըստ երևույթին, պայթյունի հետևանքով ստացած բութ վնասվածքն է:

Հիշեցնենք, որ «Հեզբոլլահ» շարժման առաջնորդը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածների ժամանակ։