ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի ապագայի շուրջ. Բլինքեն

Մանրամասներ
Բլինկեն Ֆիդան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնն ու Անկարան Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել։

«Մենք կենտրոնացած ենք մեր և սիրիացի ժողովրդի առջև եղած հնարավորության վրա։

Մենք հավատարիմ ենք սիրիացի ժողովրդին Բաշար ալ-Ասադի կապանքներից ազատելուն... Նախագահ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի հետ մեր քննարկումների ընթացքում մենք, ընդհանուր առմամբ, համաձայնություն ձեռք բերեցինք՝ Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ մեր քայլերի վերաբերյալ», - ասել է պետքարտուղարը։