Մենք քիչ ժամանակ ունենք. Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ կլինեն. Զելենսկի

Մանրամասներ
զելենսկի

Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի. ԱՄՆ-ում The Golden Plate Award մրցանակին արժանանալու ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին.

«Մենք քիչ ժամանակ ունենք։ Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ կլինի այս պատերազմում։ Սա պատերազմ է հանուն ազատության։ Մեզ բոլորիս հաղթանակ է պետք, և դրա համար անհրաժեշտ է արագ գործել։ Աշխարհը չպետք է թույլ տա պարտություն»,-ասել է Զելենսկին։