
Tecno-ն ցուցադրել է նոր եռակի ծալովի սմարթֆոնի՝ Phantom Ultimate 2-ի կոնցեպտը, որը բացելիս ունի 10 դյույմանոց էկրան:
Ինչպես հայտնում են news.am-ն ու GSMArena-ն, Tecno Phantom Ultimate 2-ն առաջարկում է էկրանի տարածք, որը համեմատելի է պլանշետների հետ։ Երբ սարքը ծալված է, LTPO OLED էկրանի անկյունագիծը 1620x2880 պիքսել թույլատրությամբ և 4:3 հարաբերակցությամբ 6,48 դյույմ է:
Սարքի հաստությունը ծալելիս կազմում է ընդամենը 11 մմ՝ շնորհիվ հատուկ կրկնակի ծխնիի, որը նախատեսված է 300000 ծալման համար:

Tecno-ն առաջարկում է Phantom Ultimate 2-ի օգտագործման մի քանի տարբերակ, այդ թվում՝ նոութբուքի ռեժիմ, որտեղ ներքևի կեսը ծալվում է ստեղնաշարի մեջ, և վրանի ռեժիմ, որը թույլ է տալիս օգտագործել էկրանի երկու հավասար մասեր, օրինակ՝ երկու հոգու զրույցը թարգմանելու համար։ 10 դյույմանոց էկրանն աջակցում է նաև բազմաֆունկցիոնալ ռեժիմին, որը թույլ է տալիս միաժամանակ գործարկել երեք կամ ավելի հավելվածներ՝ հարմարավետ աշխատանքի համար:
Սարքի թողարկման ժամկետի և գնի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
0Comments