Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը X-ում հայտնել է, որ երկուշաբթի ԱՄՆ-ում կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական բանականությունը»: Նա համապատասխան գրառում է արել X-ում:
Խոսքը Grok 3 չաթբոտի մասին է, որը մշակել է Մասկի xAI ընկերությունը:
«Grok 3-ը կներկայացվի ուղիղ եթերով երկուշաբթի երեկոյան 20:00-ին: Երկրի վրա ամենախելացի արհեստական բանականությունը»,- գրել է նա։
Մասկը xAI արհեստական բանականության ստարտափը գործարկել է 2023 թվականին: Վերջերս նա նշել էր, որ Grok 3-ը մշակման վերջին փուլում է և կթողարկվի մեկ-երկու շաբաթից:
0Comments