«Ավատար» ֆիլմաշարի նոր հատվածի պաշտոնական անվանումը ներկայացվել է Disney's D23 Fan Expo ցուցահանդեսում, Անահայմի Honda Center-ում։ Երրորդ մասն անվանվելու է «Ավատար. կրակ եւ մոխիր», տեղեկացրել է Deadline-ը։
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բարձրացել է բեմ, ինչպես նաեւ հրավիրել է աստղեր Զոի Սալդանային եւ Սեմ Ուորթինգտոնին։ «Ես եկել եմ 7 000 մղոն հեռավորությունից, Նոր Զելանդիայից, հանուն սրա»,-ասել է Ջեյմսը։ Նա ավելացրել է․ «Կլինի նոր մշակույթներ եւ իրադրություն... դուք կտեսնեք ավելի շատ Պանդորա, քան երբեւէ տեսել եք։ Նոր ֆիլմը այն չէ, ինչ սպասում եք, բայց դա հաստատ այն է, ինչ դուք ցանկանում եք»։
«Սա խելահեղ արկած եւ հաճույք է աչքի համար, բայց այստեղ շատ են նաեւ բարձր հուսական տեսարանները, ավելի, քան մինչ այժմ եղել է»,- ասել է Ջեյմսը։ «Մենք ուղեւորվելու ենք հիրավի բարդ տարածք բոլոր կերպարների համար, որոնց գիտեք եւ սիրում եք»։
Նա նաեւ ակնարկել է նոր կերպարների մասին, որոնց հանդիսատեսը «կսիրի կամ կատի»։
«Ավատար. կրակ եւ մոխիրը» կինոթատրոններում կլինի 2025թ. դեկտեմբերի 19-ին։
Ջեյմս Քեմերոնը խելահեղ արկածներ է խոստանում է «Ավատարի» նոր մասում
Մանրամասներ
0Comments