Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Թեյր Հարֆա սահմանամերձ շրջանի Շամաա բնակավայրին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտել է Al Jadeed հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ հարվածին հետևանքով ավերվել է տուն, որտեղ ապրել են սիրիացի փախստականներ։
Հարվածի հետևանքով զոհվել են մի կին և նրա չորս երեխաները, ևս երկու մարդ վիրավորվել է։
0Comments