Բաքվին պատասխան տալու փոխարեն Փաշինյանը հեծանիվ է քշում, նրա վարքագիծը տարօրինակ է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ՀՀ-ում եռում են Արևմուտքի և ՌԴ-ի շահերը, կռվախնձոր ենք դարձել, սա լավ բանի չի բերելու։ Մենք մաս-մաս դարձնելու հայրենիք չունենք աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը սպասարկելու համար, ՀՀ-ի խնդիրը պետք է լինի նուրբ քաղաքականություն վարելը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

 Խոսելով Բաքվից հնչող հայտարարությունների մասին` Նորիկյանը նկատեց, որ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները ՀՀ-ի գոյաբանությանը սպառնացող ամենափաթեթավորված և ներկայացված պահանջն է․ «Ալիևը լկտիաբար խաբեց ՀՀ կառավարիչներին, Կիրանցում իր ուզած տարածքները վերցրեց ու ոչինչ չվերադարձրեց։ Հիմա թքած ունի խաղաղության գաղափարի վրա ու առաջ Է տանում իր ցնորաբանությունը «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ 

Փաշինյանը Բաքվին պատասխան տալու փոխարեն հեծանիվ է քշում, սա ՀՀ-ի գոյաբանությանը սպառնացող պահանջ է, որը պատասխան չի ստանում։ Ինչո՞ւ ՀՀ-ն չի խոսում կես միլիոն հայերի վերադարձի մասին, կամ Փաշինյանն ի՞նչ ուղերձ է հղում հեծանիվ քշելով, անհոգ ու երջանիկ կյանքի՞, նրա հոգեվիճակը տարօրինակ է»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: