ԵՄ նախարարների խորհուրդը ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ որոշումը կկայացնի հուլիսի 22-ին. Եղոյան

Մանրամասներ
4

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև`Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։ Այս մասին գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- գրել է նա։