Փաշինյանի ծննդյան օրը Պուտինի զանգը «նրան շանս տալու մասին ազդակ էր»․ Մամեդյարով

Մանրամասներ

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ զանգն իրականում ազդակ էր առ այն, որ Մոսկվան նրան շանս է տալիս:

«Անկասկած, դա ազդակ էր առ այն, որ մենք ձեր մասին հիշում ենք... Եթե հիշում եք՝ մինչ այս ՌԴ ղեկավարության կողմից ազդակ էր ուղարկվել, երբ նախկին նախագահ Քոչարյանը բանտում էր, շնորհավորեցին նրա ծննդյան օրը: Իսկ որոշ ժամանակ անց նրան բաց թողեցին: Հիմա սա Փաշինյանին ուղղված ազդակ էր, որ ամեն ինչ նորմալ է...ՀԱՊԿ-ին չեկար, աթոռը դատարկ մնաց, հասկանում ենք՝ ժամանակ է պետք», - մեկնաբանել է Մամեդյարովը:

«Նրանք նրան շանս են տալիս»,- ասել է լրագրողը:

«Այո, իհարկե», - հաստատել է Մամեդյարովը։