«Պարգևավճարները ՀՀ դրամո՞վ եք տալիս, թե՞ ադրբեջանական մանաթով»․ ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց

Մանրամասներ
բերետ

«Ոստիկանության քողի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա․ ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի պարգևատրման չափը, և դա վճարում եք ՀՀ դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով»,- Բյուջե-2023-ի կատարողականի ժամանակ ՆԳՆ փոխնախարարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց։