Իրականում թելից են կախված, այն էլ կարմիր բերետավորի կարմիր թելից

Մանրամասները՝ տեսանյութում
վլադիմիր մարտիրոսյան նիկոլ փաշինյան

Խնդիրը նրանում չէ, որ նրանք փորձում են իշխանություն պահել, խնդիրը նրանում է, որ բացի իշխանությունից կառչելուց այլ տարբերակ իրենք իրենց չեն թողել:

Խնդիրը նրանում չէ, որ նրանց թվում է, թե ժամանակ են ձգում քաղաքական վախճանից խուսափելու համար, այլ խնդիրը նրանում է, որ չեն հասկանում, որ ժամանակն է իրենց ձգում բառիս բուն և ֆիզիկական իմաստով, իսկ արդյունքը տոտալ և դաժան փակուղին է:

Խնդիրն այլևս նրանում չէ, որ մեծ բախտախնդրության արդյունքում դեռ երկիր են կառավարում, այլ արդեն նրանում, որ իրականում թելից են կախված, այն էլ կարմիր բերետավորի կարմիր թելից:

Իսկ մե՞նք, մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ քան երբևէ:

#Համբերատար

Վլադիմիր Մարտիրոսյան