«Պրոցեսները բնականոն զարգացում են ապրում»․ Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
գառնիկ

«Սա կարծես 88-ի Արցախյան շարժման վերածնունդն է։

Կա հստակ առաջնորդություն Սրբազան հոր գլխավորությամբ, շարժումը գնում է իր բնականոն հունով, մարդիկ վստահում են Սրբազան հորը, պետք է շարունակել պայքարը»,- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Կես ժամ գալիս, կանգնում են ու մտածում՝ կես ժամ հետո պետք է վերջանա։ Առաջին հերթին մենք կուզենք, բայց քանի որ պրոցեսները բնականոն զարգացում են ապրում, ամեն ինչ կընկնի իր տեղը։

Տեսեք՝ Վրաստանում ինչ է կատարվում, մարդիկ մեկ ամիս շարունակ փողոցից տուն չեն գնում։ Հուսով ու համոզված եմ՝ մեր ժողովուրդը պակաս նվիրված ու պահանջատեր չէ»,- հավելել է պատգամավորը։