Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ շարունակվում են արդեն 9 ժամ:
Ինչպես հաղորդում է ռուսական Россия 24 հեռուստաալիքի թղթակիցը, արտգործնախարարները պարբերաբար դուրս են գալիս բանակցությունների սրահից, քիչ առաջ մի քանի րոպեով լքել է ՌԴ արտգորխնախարար Սերգեյ Լավրովը:
«Երեք նախարարներ՝ դռների ետևում, և ոչ մի տեղեկություն: Նախարարները ողջ օրվա ընթացքում լրագրողներին որևէ բառ անգամ չեն ասել: Հանդիպումը խիս լարված է ընթանում, նախարարների համաձայնության հասնել չի հաջողվում, թե ինչու՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև՝ երբ կավարտվեն բանակցությունները և արդյոք կլինի ճեպազրույց»,- հաղորդել է թղթակիցը:
0Comments