Տիգրան Հեքեքյանը կդիմի դատարան

Հուշարձանի պատի փլուզումը անտարբերության հետևանք է

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզումը անտարբերության հետևանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Վերջինս այսօր միացել էր Արամի 23-ի առջև բողոքի ակցիա  իրականացնում երգչախմբի սաների, նրանց ծնողների ու քաղաքացիներին:

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ ինքը հարցը դատական կարգով է փորձելու լուծել, քանի որ արդեն խոսքերին ու խոստումներին չի հավատում:

«Եթե մարդիկ խոսք են տալիս հրապարակավ, ու որևէ հարց չի լուծվում, միլիմետր անգամ: Ինձ հարցրին` արդյո՞ք գործը գնում է առաջ, ասացի` միակ բանը, որ գնում է առաջ, փլուզվող պատն է»,- ասել է նա: