Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ասել է, որ ինքն ու փոխնախագահը տեղում են և կշարունակեն աշխատել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաև կոչ է արել հանրապետության բնակիչներին չտրվել սադրանքներին։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ «կտրականապես դատապարտելով Ռուսաստանի քայլերը դրա բռնակցման ուղղությամբ»։ Բացի այդ, նա աջակցություն է հայտնել աբխազական ընդդիմությանը։
Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանում պետք է քննարկվեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը։ Ընդդիմությունը համարել է, որ այս համաձայնագիրը չի համապատասխանում տեղի բնակիչների շահերին և բողոքի ակցիա է կազմակերպել մի քանի հազար մարդու մասնակցությամբ։
Խորհրդարանականներն ի վերջո չեղարկել են նիստը, սակայն ցուցարարներին այս որոշումը չի բավարարել. նրանք ցանկանում են, որ պատգամավորները քննարկեն հարցը և դեմ քվեարկեն համաձայնագրի վավերացմանը։
0Comments