«Կիլիկիա» ավտոկայանի մոտ քաղաքացիները ճանապարհ են փակել. ոստիկանները բացել են այն

Մանրամասներ
ոստիկան

Մոտ 30 քաղաքացիներ «Կիլիկիա» ավտոկայանի մոտ ճանապարհ էին փակել, որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացել են: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այժմ երթեւեկությունը վերականգնված է:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ են փակել ճանապարհը, այդ պատճառով էլ երթեւեկությունը կաթվածահար վիճակում է գտնվել:

Մեր տեղեկություններով Արմավիր գնացող երթուղայինի աշխատանքն է դադարեցված, ինչի պատճառով էլ փողոցում կանգնած մնացած ուղեւորները եւ վարորդները իրենց բողոքն են արտահայտել:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել և հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել ու մնացել են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։