«Զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին»․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
էդգար

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը և իմ համեստ կարողություններով ամբողջապես զինվորագրվում եմ նրա ազնիվ պայքարին։

Պատրաստ եմ ենթարկվել նրա կոչերին և հանձնարարություններին։

Ամբողջությամբ վստահում եմ նրա ազնվությանը, հայրենասիրությանը, իմաստնությանը, խոհեմությանը և վճռականությանը։

Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և թշնամիներից ու հայրենիքի գողերից ազատվելու նրա այս ազնիվ պայքարին։

Աստված առաջ։
Աստված օգնական։
Փառք հայ ժողովրդին։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Էդգար Ղազարյան