Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի քրոջը

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի ոստիկանությունը երկուշաբթի հայտարարել է երկրի հարավում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամներից մեկի ազգականի ձերբակալության մասին:

The Times of Israel-ը նշում է, որ խոսքը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի քրոջ մասին է։ Վերջինս ապրում է Իսրայելում և կասկածվում է խմբավորման հետ կապեր ունենալու և ահաբեկչությանն աջակցելու համար։

«Հարավային շրջանի ոստիկանությունն այլ հետախուզական ծառայությունների հետ համաձայնեցված գործողություն է իրականացրել Թել Շևա քաղաքի տներից մեկում, որի բնակչուհին կասկածվում է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ շփման և իրեն ահաբեկչական կազմակերպության հետ նույնականացման համար: ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան անդամի ազգականը ձերբակալվել է հարցաքննության համար»,- ասված է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը չի նշում ձերբակալվածի անունը, սակայն իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնում են, որ ձերբակալված կինը՝ Սաբահ Աբդ ալ Սալամ Հանիեն, Հանիեյի քույրն է։