Չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ քովիդի դրական ախտորոշում ունեի․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:

Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:

Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- գրել է նա: