Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով օգոստոսի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինայի Լվով քաղաք: Այս մասին հայտնում է Ermenihaber.-ը։

Էրդողան-Զելենսկի հանդիպման ընթացքում քննարկվելnւ են թուրք-ուկրաինական հարաբերություններին առչվող առանցքային հարցեր:

Այցի ընթացքում Ուկրաինայում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Էրդողանի, Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ:

Նշված հանդիպման ընթացքում քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելուն: Քննարկվելու է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը: