
Խաղաղության պայմանագրի մեր առաջարկները Հայաստանի սեղանին են․այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Խաղաղության պայմանագրի մեր առաջարկները Հայաստանի սեղանին են, Հայաստանը պետք է որոշում կայացնի։ Բայց մենք չենք նկատում, որ Հայաստանն ընդունում է այն»,-հայտարարել է Հաջիևը։
Նա պնդել է, թե Ադրբեջանը բաց է շփումների ու բանակցությունների համար։
0Comments