Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Քեսքինի երիտասարդական թևի նախագահ Մելիհ Ունլերն ու նրա կինը համերգի ժամանակ սկանդալի կենտրոնում են հայտնվել։ |
Փաթմա Չոբան անունով մի կին վեճի է բռնվել Ունլերի և նրա կնոջ հետ, ինչից հետո Ունլերը բռունցքով հարվածել է այդ կնոջ դեմքին։ Հարվածի հետևանքով կոտրվել է կնոջ քիթը և նրան հիվանդանոցում վիրահատել են։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կանանց միջև` միմյանց հրմշտելու պատճառով:
Տուժածը բողոք է ներկայացրել Ունլերի դեմ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
0Comments