Վրաստանի արևմուտքում գտնվող Քոբուլեթի առողջարանային ավանի հինգ դպրոցից բոլոր աշակերտներին տարհանել են ուսումնական գործընթացի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ֆորմուլա» լրատվամիջոցը։
Ըստ հրապարակման՝ դրա պատճառը դարձել են հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունները, որոնք դպրոցականները կարդացել են սոցցանցերում և այդ մասին հայտնել տնօրեններին։
Արտակարգ պատահարի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար դեռ մեկնաբանություն չի տվել։
0Comments